Հայաստանում «Դիլիջան» կենսոլորտային տարածքի ստեղծում - ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրում և հնարավորությունների ապահովման շրջանակ


Նախագիծը ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող անվանակարգման հայտի պատրաստումը, ինչպես նաև ապագա կենսոլորտային տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գիտական, կառավարչական և համագործակցային հիմքերի ձևավորումը։ Այն հիմնված է իրականացված բնապահպանական, սոցիալ-տնտեսական և մշակութային գնահատումների վրա՝ նպաստելով բնության պահպանության և տարածաշրջանի կայուն զարգացման հավասարակշռմանը։
Նպատակը
Ստեղծել գիտական և կառավարչական հիմքեր՝ «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցում ընդգրկման և երկարաժամկետ արդյունավետ գործունեության ապահովման համար։
Հիմնական սկզբունքը/ գործողությունները
-
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանակարգման գործընթացի աջակցում – մշակել կենսոլորտային տարածքի անվանակարգման հայտը՝ հիմնված մասնագիտական ուսումնասիրությունների, գնահատումների և շահակիցների հետ համագործակցության վրա։
-
Համապարփակ գնահատում և պլանավորում – ուսումնասիրել տարածքի բնապահպանական, մշակութային և սոցիալ-տնտեսական արժեքները, սահմանել գործառնական գոտիները և կառավարման մոտեցումները։
-
Շահակիցների ներգրավում և կառավարման համակարգի ձևավորում – զարգացնել համագործակցությունը պետական կառույցների, գիտական համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների և այլ գործընկերների միջև։
-
Կայուն զարգացման և պահպանության լուծումներ – խթանել կենսաբազմազանության պահպանության, կլիմայական դիմակայունության, բնապահպանական կրթության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ինտեգրված մոտեցումները։
Արդյունքը
Նախագծի արդյունքում կձևավորվեն «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի անվանակարգման և հետագա գործունեության համար անհրաժեշտ գիտական, կառավարչական և համագործակցային հիմքերը։ Այն կնպաստի կենսաբազմազանության պահպանությանը, տարածաշրջանի կայուն զարգացմանը, տեղական գործընկերությունների ամրապնդմանը և բնության պահպանության ու մարդկային բարեկեցության համադրման միջազգային օրինակելի մոդելի ձևավորմանը։
Իրականացման ժամանակահատված՝ 05.2026-05.2028 թթ.
Պատվիրատու՝ Միխայել Զուքով հիմնադրամ (Գերմանիա)
Ֆինանսավորում՝ Գերմանիայի Շրջակա միջավայրի դաշնային նախարարության (BMUV) բնապահպանական խորհրդատվական աջակցության ծրագիր
Երկիր՝ Հայաստան
