
Մեր փիլիսոփայությունը
Ընկերության ձևավորման հիմքում ընկած է հիմնադիր Արեգ Կարապետյանի ակադեմիական և մասնագիտական ուղին, որը սկիզբ է առել էկոլոգիայի ոլորտում և հետագայում զարգացել՝ կենտրոնանալով էկոհամակարգերի և մարդկային գործունեության միջև առկա բարդ փոխազդեցությունների ուսումնասիրման վրա։
Մենք մասնագիտացված բնապահպանական խորհրդատվական ընկերություն ենք, որը 2017 թվականից աջակցում է պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածին և համայնքներին։
Մեր փորձագիտությունը ներառում է կենսաբազմազանության պահպանությունը, էկոհամակարգային ծառայությունների գնահատումը, բնական ռեսուրսների ինտեգրված կառավարումը, տարածական պլանավորումը, կլիմայի փոփոխության հարմարվողականությունը և բնապահպանական քաղաքականությունների մշակումը։
Մեր առաքելությունն է գիտական արդյունքները վերածել կիրառելի լուծումների և աջակցել հիմնավորված որոշումների կայացմանը։
Մեր բնապահպանական, խորհրդատվական ընկերությունը նաև տրամադրում է արտապատվիրակված ծառայություններ (outsourcing services)՝ աջակցելով որոշում կայացնողներին բնական ռեսուրսների և լանդշաֆտների ինտեգրված կառավարման գործընթացներում։
Մեր փորձագիտությունն ընդգրկում է բնական և կիսաբնական էկոհամակարգերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության գնահատմանը, էկոհամակարգային ծառայությունների արժևորմանը և դրանց ինտեգրմանը կառավարման ու պլանավորման գործընթացներում։
Մեր տեսլականն ու արժեքները
Մեր հիմնական ու նպատակային աշխատանքը հիմնված է սոցիալ-էկոլոգիական համակարգերի վերաբերյալ ժամանակակից գիտական պատկերացումների վրա՝ մասնավորապես ճանաչելով բնության և մարդկային զարգացման փոխկախվածությունը։ Այս մոտեցումը ձևավորվել է գիտական հետազոտությունների և քաղաքական մտածողության տասնամյակների զարգացման արդյունքում:

Գիտական մտքի զարգացումը՝ սահմանափակումներից դեպի ինտեգրված լուծումներ
1970-ականներ – Աճի սահմանները
Ավելի վաղ Հռոմի ակումբը (The Club of Rome) իրականացրել է գլոբալ վերլուծություններ, որոնք ուշադրություն հրավիրեցին մոլորակի բնական ռեսուրսների սահմանափակության և անվերահսկելի տնտեսական աճի հետ կապված ռիսկերի վրա։ Այս աշխատանքները հիմք դրեցին կայուն զարգացման վերաբերյալ հետագա քննարկումներին
1990-ականներ - 2000-ականներ - Ընդհանուր ռեսուրսների կառավարում
Էլինոր Օստրոմի հետազոտությունները ցույց տվեցին, որ ընդհանուր օգտագործման բնական ռեսուրսները կարող են արդյունավետ և կայուն կերպով կառավարվել հարմարվող, մասնակցային և տեղական պայմաններին համապատասխան կառավարման համակարգերի միջոցով։ Նրա աշխատանքը կարևոր դեր է ունեցել համայնքային կառավարման մոտեցումների ճանաչման գործում։
2000-ականներ - Էկոհամակարգային ծառայությունների մոտեցման ձևավորումը
Էկոհամակարգային ծառայությունների հայեցակարգը վերաիմաստավորեց բնության դերը՝ ընդգծելով այն օգուտները, որոնք էկոհամակարգերը տրամադրում են մարդու բարեկեցությանը և տնտեսությանը։ Այս մոտեցումը նպաստեց էկոլոգիական և տնտեսական գիտությունների միջև կապերի ամրապնդմանը և բնության արժեքի առավել ամբողջական գնահատմանը։
2010-ականներ - Գիտելիքից դեպի գլոբալ գնահատումներ
The Economics of Ecosystems and Biodiversity (TEEB) և Intergovernmental Science-Policy Platform on Biodiversity and Ecosystem Services (IPBES) նախաձեռնություններն էկոհամակարգային ծառայությունների և կենսաբազմազանության վերաբերյալ գիտական հենքը վերածեցին գլոբալ գնահատման շրջանակների, քաղաքականության գործիքների և որոշումների կայացմանն աջակցող մեխանիզմների։ Այս գործընթացները տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգերում նպաստեցին բնության արժեքի ավելի լայն ճանաչմանն ամբողջ աշխարհում։
2020-ականներ – Բնության ինտեգրում որոշումների կայացման գործընթացներում
Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը և հարակից քաղաքական գործընթացները խթանում են կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների համակարգային ինտեգրումը տարածական պլանավորման, ֆինանսական մեխանիզմների և զարգացման ռազմավարությունների մեջ։
Մենք այսօր
Այսօր մենք գտնվում ենք արագ զարգացող շրջապտույտում, որտեղ էկոհամակարգային գիտելիքն այլևս պարզապես տեսական հիմք չէ։ Մենք այն վերածում ենք փոփոխություն բերող գործիքի՝ ծառայեցնելով կայուն զարգացմանը, կենսաբազմազանության պահպանությանը և ավելի արդյունավետ ու գիտակցված որոշումների կայացմանը։
