Անտառահատումից ազատ առևտրի խթանում և փայտանյութի անօրինական առևտրի կանխարգելում Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում

.png)
Նպատակը
Ամրապնդել կայուն անտառային կառավարման համակարգերը և խթանել օրինական ծագում ունեցող, անտառահատումից զերծ փայտանյութի առևտուրը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում։
Հիմնական սկզբունքը/ գործողությունները
Էկոլոգիական պահպանության և տնտեսական զարգացման հավասարակշռված համադրություն՝ օրինական փայտանյութի առևտրի խթանման, թափանցիկության բարձրացման, հետագծելիության համակարգերի ներդրման, սերտիֆիկացման գործընթացների զարգացման և միջսահմանային համագործակցության ամրապնդման միջոցով։
Արդյունքը
Ստեղծվել և ընդլայնվել են օրինական փայտանյութի մատակարարման շղթաներ, բարելավվել են կառավարման մեխանիզմները, բարձրացվել է թափանցիկությունը, ամրապնդվել են ինստիտուցիոնալ կարողությունները և խթանվել է անտառների կայուն կառավարումը՝ նպաստելով անօրինական անտառահատումների և փայտանյութի ապօրինի առևտրի կանխարգելմանը։
Իրականացման ժամանակահատված՝ 10.2023-12.2025 թթ.
Հաճախորդ՝ ONF International
Ֆինանսավորում՝ ONF International
Երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա
