top of page

Նպատակը

Ստեղծել և զարգացնել անտառային լանդշաֆտների վերականգնման (FLR) կայուն հարթակ՝ ապահովելով որակյալ տնկանյութի արտադրություն, գիտական աջակցություն և համայնքային մասնակցություն՝ Հայաստանում երկարաժամկետ վերականգնման աշխատանքների իրականացման համար։

Հիմնական սկզբունքը / գործողությունները

  • Անտառային լանդշաֆտների վերականգնման ինտեգրված հարթակի ստեղծում։

  • Տեղական ծառատեսակների տնկարանի, սերմերի լաբորատորիայի և սերմերի բանկի նախագծում ու զարգացում։

  • FPWC-ի աշխատակազմի և համայնքների կարողությունների զարգացում՝ վերապատրաստումների և փորձագիտական աջակցության միջոցով։

  • Տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում և համայնքահեն կառավարման մեխանիզմների ամրապնդում։

 

Արդյունքը

Ստեղծվել է անտառային լանդշաֆտների վերականգնման կայուն և գիտահեն հարթակ, որն ապահովում է բարձրորակ տնկանյութի արտադրությունն ու պահպանումը, ամրապնդում է տեղական մասնագիտական կարողությունները և համայնքային մասնակցությունը։ Նախաձեռնությունը ձևավորել է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման երկարաժամկետ հիմք՝ նպաստելով էկոհամակարգերի դիմակայունության և կենսաբազմազանության պահպանմանը, իսկ դրա կառավարումը փոխանցվել է Արարատի մարզի Ուրցաձորի համայնքային խորհրդին։

Իրականացման ժամանակահատված՝ 01.2018 - 10.2018 թթ.
Հաճախորդ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Երկիր՝ Հայաստան

bottom of page