top of page

Նպատակը

Իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)՝ անտառների վերականգնման նպատակով նախատեսվող ծառատնկման աշխատանքների հնարավոր բնապահպանական ազդեցությունները բացահայտելու, գնահատելու և ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրական և բնապահպանական պահանջներին համապատասխան ապահովելու համար։մների միջոցով։

 

Հիմնական սկզբունքը / գործողությունները

  • Անտառների վերականգնման համար 5.5 հա մակերեսով տարածքի ընտրություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

  • Բազմամասնագիտական դաշտային ուսումնասիրությունների իրականացում անտառագետի, բուսաբանի, կենդանաբանի, հողագետի և հիդրոլոգի մասնակցությամբ։

  • Տարածքի բնապահպանական պայմանների և բնական ռեսուրսների գնահատում։

  • Նախատեսվող աշխատանքների հնարավոր ազդեցությունների վերլուծություն անտառային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հողային և ջրային ռեսուրսների վրա։

  • Մշակութային ժառանգության օբյեկտների առկայության ուսումնասիրություն ծրագրի տարածքում և հարակից հատվածներում։

  • Գիտական, տեխնիկական և նորմատիվ փաստաթղթերի ուսումնասիրություն և տվյալների համալիր վերլուծություն։

  • Անտառների վերականգնման և հետագա խնամքի փուլերում հնարավոր ազդեցությունների գնահատում։

 

Արդյունքը

ՇՄԱԳ գործընթացի արդյունքում ձևավորվել է գիտականորեն հիմնավորված տեղեկատվական բազա, որը հնարավորություն է տվել ամբողջական գնահատելու ծրագրի տարածքի բնապահպանական պայմաններն ու նախատեսվող աշխատանքների հնարավոր ազդեցությունները։ Գնահատման արդյունքները հիմք են ստեղծել անտառների վերականգնման միջոցառումների բնապահպանապես պատասխանատու պլանավորման և իրականացման համար՝ ապահովելով բնական ռեսուրսների պահպանությունը, կենսաբազմազանության պաշտպանությունը և կայուն զարգացման սկզբունքների պահպանումը։

Իրականացման ժամանակահատված՝  2019 թ. հոկտեմբեր – 2020 թ. հունիս
Պատվիրատու՝ Ջինջ Արփա ՍՊԸ
Երկիր՝ Հայաստան

bottom of page