top of page

Հողածածկույթի ուսումնասիրություն Արծվանիկի պոչամբարի շրջակայքում
 

pexels-spicybstrd-37472083.jpg

Նպատակը

Գնահատել Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքների հողի վիճակը, բացահայտել բնապահպանական ռիսկերը և գնահատել նաև հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) հնարավորությունները՝ հետագա կառավարման և վերականգնման միջոցառումների համար գիտական հիմք ապահովելու նպատակով։

 

Հիմնական սկզբունքը / գործողությունները         

  • Նախնական լանդշաֆտային և գրասեղանային ուսումնասիրությունների իրականացում

  • Հողի նմուշառում և լաբորատոր վերլուծություն՝ հողի ֆիզիկական, քիմիական և աղտոտվածության ցուցանիշների գնահատման համար

  • Տեղանքի իրավիճակային դաշտային ուսումնասիրություն և աղտոտման աղբյուրների բացահայտում

  • Բնապահպանական ազդեցությունների գնահատում՝ պոչամբարի ազդեցության չափերի որոշման նպատակով

  • Հողերի վերականգնման ներուժի գնահատում՝ էկոլոգիական և տեխնիկական սահմանափակումների հաշվառմամբ

  • Բնապահպանական ռիսկերի մեղմացման, հողի վերականգնման և կայուն հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում

 

Արդյունքը   

Ստեղծվել է հիմնավորված տեղեկատվական և վերլուծական հիմք Արծվանիկի տարածքում բնապահպանական կառավարման, հողերի վերականգնման և երկարաժամկետ մոնիթորինգի համար։ Բացահայտվել են հողի աղտոտվածության մակարդակները, գնահատվել են բնապահպանական ռիսկերը և մշակվել են առաջարկություններ՝ ռիսկերի նվազեցման ու հողերի արդյունավետ վերականգնման ուղղությամբ։

Իրականացման ժամանակահատված՝ 06.2022 - 03.2023 թթ.
Հաճախորդ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
Երկիր՝ Հայաստան

bottom of page