Երևանյան լճի և Հրազդանի կիրճի վերականգնման նախագծի նախապատրաստում. Կենսաբազմազանո ւթյան ելակետային հետազոտություններ և էկոհամակարգի գնահատում՝ Երևանյան լճի եվ Դալմայի այգիների քաղաքային անտառի համար


Նախագիծը աջակցում է «Երևանյան լճի և Հրազդանի կիրճի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը՝ Երևանյան լճի տարածքի և Դալմայի քաղաքային անտառի կենսաբազմազանության ու էկոհամակարգային ծառայությունների համապարփակ ելակետային գնահատման միջոցով։
Նպատակը
Ստեղծել գիտականորեն հիմնավորված կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ելակետային տվյալների բազա, որը կաջակցի ապագա նախագծային լուծումների մշակմանը, շրջակա միջավայրի և սոցիալական երաշխիքների գնահատմանը, ինչպես նաև տարածքի երկարաժամկետ կայուն կառավարմանը։
Հիմնական սկզբունքը/գործողությունները
-
Կենսաբազմազանության ելակետային գնահատում – իրականացնել բազմասեզոնային դաշտային ուսումնասիրություններ՝ ներառելով կենսամիջավայրերը, բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունները։
-
Շրջակա միջավայրի երաշխիքների աջակցում – տրամադրել էկոլոգիական տվյալներ՝ կենսաբազմազանության ռիսկերի գնահատման, ազդեցությունների կանխարգելման և կայուն նախագծային որոշումների համար։
-
Բնության վրա հիմնված քաղաքային պլանավորում – աջակցել քաղաքային անտառների կառավարմանը, լանդշաֆտների վերականգնմանը և կենսաբազմազանությանը զգայուն նախագծային մոտեցումների կիրառմանը։
-
Ապագա ներդրումային ծրագրերի նախապատրաստում – ձևավորել գիտական հիմք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի ազդեցության գնահատումների և երկարաժամկետ կառավարման ծրագրերի համար։
Արդյունքը
Նախագծի արդյունքում կստեղծվի Երևանյան լիճ–Հրազդանի կիրճ–Դալմայի այգիներ էկոլոգիական համակարգի վերաբերյալ համապարփակ գիտական հիմք, որը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանը, քաղաքային դիմակայունության բարձրացմանը և բնության վրա հիմնված լուծումների ինտեգրմանը ապագա զարգացման ծրագրերում։
Իրականացման ժամանակահատված՝ 06.2026 - 06.2027 թթ.
Պատվիրատու՝ Ասիական զարգացման բանկ (ADB)
Ֆինանսավորում՝ Ասիական զարգացման բանկ (ADB)
Երկիր՝ Հայաստան
Կոնսորցիում՝ ՍՈԼՅՈՒՏՈՆ ՍՊԸ և Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ (AUA)

