Շիրակի մարզի Տեղական գործողությունների խմբերի (LAG-երի) մասնակցային տեղական զարգացման ռազմավարությունների մշակման ընթացքում բնապահպանական հարցերի ինտեգրման խորհրդատվական ծառայություններ

.png)
Նպատակը
Ապահովել Շիրակի մարզի LAG տարածքների համապարփակ բնապահպանական գնահատումը և բնապահպանական առաջնահերթությունների ինտեգրումը տեղական զարգացման ռազմավարություններում՝ նպաստելով կայուն գյուղատնտեսությանը, բնական ռեսուրսների պահպանությանը և տարածաշրջանի երկարաժամկետ դիմակայունությանը։
Հիմնական սկզբունքը/ գործողությունները
-
LAG տարածքների լանդշաֆտների և բնապահպանական խնդիրների համապարփակ վերլուծություն
-
Գյուղատնտեսության ոլորտի համար կայուն զարգացման, հողերի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կլիմայական դիմակայունության վերաբերյալ առաջարկությունների մշակում
-
Բնապահպանական բաղադրիչների ինտեգրում տեղական զարգացման ռազմավարություններում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
-
LEAD4Shirak դրամաշնորհային ծրագրի դիմորդների խորհրդատվություն և կարողությունների զարգացում՝ բնապահպանական բաղադրիչներով նախագծերի մշակման ուղղությամբ։
Արդյունքը
Շիրակի մարզի LAG տարածքների համար ձևավորվել է բնապահպանական կառավարման և կայուն գյուղատնտեսական զարգացման կառուցվածքային ու հիմնավորված մոտեցում։ Բնապահպանական առաջնահերթությունները ներառվել են տեղական զարգացման ռազմավարություններում, բարձրացվել է շահառուների կարողությունը՝ մշակելու և իրականացնելու բնապահպանական բաղադրիչներով ծրագրեր, ինչը նպաստում է բնական ռեսուրսների պահպանությանը և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
Իրականացման ժամանակահատված՝ 02.2022 - 04.2022 թթ.
Հաճախորդ՝ Ավստրիական զարգացման գործակալություն
Ֆինանսավորում՝ Ավստրիական զարգացման գործակալություն, EU LEAD4Shirak նախագիծ
Երկիր՝ Հայաստան
