top of page

Կենսոլորտային տարածքները՝ որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ․ Հայաստանում «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծման կարողությունների զարգացում

pexels-parcivallll-17359161.jpg
Armenia_location_map_edited_edited.png

Նպատակը
Ամրապնդել Հայաստանի առաջնահերթ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումն ու պահպանությունը՝ ապահովելով կենսաբազմազանության պաշտպանություն, բնական ռեսուրսների կայուն օգտագործում և էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանություն։

Հիմնական սկզբունքը / գործողությունները
Ծրագիրը հիմնված է գիտահեն և մասնակցային կառավարման մոտեցման վրա՝ համադրելով էկոլոգիական գնահատումները, սոցիալ-տնտեսական վերլուծությունները, տարածքահեն կառավարման պլանավորումը, շահագրգիռ կողմերի լայն ներգրավումը, կարողությունների զարգացումը և շարունակական մոնիթորինգի իրականացումը։

Արդյունքը
Մշակվել և ներդրվել են պահպանվող տարածքների կառավարման պլաններ, որոնք ներառում են գոտիավորման համակարգեր, պահպանության առաջնահերթությունների սահմանում, ինչպես նաև մոնիթորինգի և ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ։ Զուգահեռաբար ամրապնդվել են կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները, ստեղծվել են կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի երկարաժամկետ կայուն կառավարման հիմքեր, ինչպես նաև ապահովվել է համապատասխանություն ազգային և միջազգային բնապահպանական ռազմավարություններին ու պարտավորություններին։

Իրականացման ժամանակահատված՝   12/2023 - 11/2025

Պատվիրատու՝ Միխայել Զուքով հիմնադրամ (Գերմանիա)

Երկիր՝ Հայաստան

bottom of page