Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում - անտառային բաղադրիչ

.png)
Նպատակը
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում (BSLD)» ծրագրի նպատակն է խթանել անտառների կայուն կառավարումը, վերականգնումը և արդյունավետ պահպանությունը՝ միաժամանակ նպաստելով անտառամերձ համայնքների սոցիալ-տնտեսական
կենսաբազմազանության պահպանմանը։
Հիմնական սկզբունքը / գործողությունները
-
Թիրախային անտառտնտեսությունների ընտրություն և դրանց կառավարման ու գործունեության գնահատում՝ համագործակցելով Էկոպարեկային ծառայության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։
-
Տեղական համայնքների ներգրավում անտառային ռեսուրսների կառավարման և ֆինանսական գործընթացներում։
-
Անտառային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում և կայուն զարգացման մեխանիզմների ներդրում։
-
Էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացում՝ տեխնիկական և մասնագիտացված սարքավորումների տրամադրման, ինչպես նաև
-
մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման միջոցով։
-
Անտառների վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացում՝ կենսաբազմազանության պահպանման նպատակով։
Արդյունքը
Ծրագրի արդյունքում կբարելավվի Հայաստանի անտառային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, կուժեղանան անտառների պահպանության և վերականգնման մեխանիզմները, ինչպես նաև կզարգանան Էկոպարեկային ծառայության մասնագիտական
և տեխնիկական կարողությունները։ Միաժամանակ, կխթանվի տեղական համայնքների մասնակցությունն անտառային
կառավարման գործընթացներին, կստեղծվեն սոցիալ- տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:
