Երևան լճի և Հրազդանի կիրճի վերականգնման ծրագրի նախապատրաստում․ Հրազդանի կիրճի հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի մշակում (Պահպանվող լանդշաֆտ՝ ԲՊՄՄ (IUCN) կատեգորիա V)


Նախագիծը նպատակ ունի մշակել Հրազդանի կիրճի պահպանվող լանդշաֆտի համապարփակ կառավարման պլան՝ ապահովելով տարածքի երկարաժամկետ պահպանությունը, կայուն օգտագործումը և էկոհամակարգային արժեքների ինտեգրումը քաղաքային պլանավորման գործընթացներում։
Նպատակը
Մշակել Հրազդանի կիրճի պահպանվող լանդշաֆտի կառավարման համապարփակ շրջանակ, որը կսահմանի պահպանության նպատակները, գոտիավորման սկզբունքները, թույլատրելի օգտագործման ձևերը, կառավարման մեխանիզմները, գործառնական և ֆինանսական պահանջները, ինչպես նաև շահակիցների ներգրավման գործընթացները։
Հիմնական սկզբունքը/ գործողությունները
-
Պահպանվող լանդշաֆտի կառավարման համակարգի ձևավորում – մշակել կառավարման պլան՝ ներառելով պահպանության նպատակները, տարածքային գոտիավորումը, օգտագործման պայմանները և կառավարման մեխանիզմները։
-
Կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանում – աջակցել բնական կենսամիջավայրերի, էկոլոգիական կապերի և էկոհամակարգային ծառայությունների պահպանությանը։
-
Քաղաքային և բնապահպանական պլանավորման ինտեգրում – կիրառել GIS տեխնոլոգիաներ, բնության վրա հիմնված լուծումներ և կայուն լանդշաֆտային պլանավորման մոտեցումներ։
-
Կառավարման կարողությունների զարգացում – նպաստել արդյունավետ կառավարմանը, շահակիցների մասնակցությանը և երկարաժամկետ պահպանության մեխանիզմների ձևավորմանը։
Արդյունքը
Նախագծի արդյունքում կմշակվի Հրազդանի կիրճի պահպանվող լանդշաֆտի ստեղծման և երկարաժամկետ կառավարման ռազմավարական հիմքը։ Կառավարման պլանը կնպաստի բնական և մշակութային արժեքների պահպանությանը, կայուն օգտագործմանը, ներդրումային ծրագրերի նախապատրաստմանը և կլիմայական փոփոխություններին դիմակայուն քաղաքային զարգացմանը։
Իրականացման ժամանակահատված՝ 2026–2027 թթ.
Պատվիրատու՝ Ասիական զարգացման բանկ (ADB)
Ֆինանսավորում՝ Ասիական զարգացման բանկ (ADB)
Երկիր՝ Հայաստան
Կոնսորցիում՝ ՍՈԼՅՈՒՏՈՆ ՍՊԸ, Գրինվանս ՍՊԸ և Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ (AUA)
