top of page

Green Key Armenia. Կայուն զբոսաշրջության և կանաչ սերտիֆիկացման խթանում

istockphoto-171309486-612x612_edited_edited_edited.jpg
Armenia_location_map_edited.png

Նպատակը

Խթանել հյուրընկալության ոլորտի կազմակերպությունների կողմից էկոլոգիապես պատասխանատու գործելակերպերի ներդրումը և խրախուսել միջազգային ճանաչում ունեցող Green Key կայունության հավաստագրման ստացումը՝ նպաստելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և բնական ու մշակութային ժառանգության պահպանությանը։

Հիմնական սկզբունքը/ գործողությունները 

Ծրագիրն աջակցում է հյուրանոցներին և հյուրընկալության ոլորտի այլ կազմակերպություններին՝

  • ներդնելու թափոնների արդյունավետ կառավարման համակարգեր,

  • նվազեցնելու շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը,

  • բարձրացնելու աշխատակիցների և հյուրերի բնապահպանական իրազեկվածությունը՝ կրթական և իրազեկման միջոցառումների միջոցով,

  • խթանելու կայուն և պատասխանատու գործունեության մշակույթը։

Արդյունքը

Ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք հյուրանոցներ արդեն ստացել են Green Key միջազգային հավաստագրումը, այդ թվում՝

  • Դը Ալեքսանդր Լաքշրի Քըլեքշն հուրանոց

  • Հոլիդեյ Ինն Երևան - Հանրապետության Հրապարակ

  • Արմենիա Մարիոթ Հոթել Երևան

  • Քորթյարդ բայ Մարիոթ, Երևան

Իրականացման ժամանակահատված՝ 10.2025-06.2026 թթ.
Պատվիրատու՝ 
Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ
Երկիր՝ Հայաստան

bottom of page